Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 30. Մաքսային հսկողության գոտիները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. Մաքսային հսկողության գոտիները

Մաքսային հսկողության գոտիները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մաքսային վարչության առաջարկությամբ: Մաքսային հսկողության ներքո ապրանքների և այլ առարկաների պահպանումն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տարածքում կամ շենքերում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն է որոշում մաքսային հսկողության գոտիների տարածքը:

Ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը մաքսային սահմանով իրականացվում է մաքսատան կամ մաքսային կետի հսկողության ներքո:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները մաքսային հսկողության գոտում իրենց վերապահված իրավասության սահմաններում կարող են գործողություններ կատարել միայն մաքսային մարմնի թույլտվությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։