Հոդված 67. Միայն մաքսատան կամ մաքսային կետի կողմից պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները
Հոդված 67. Միայն մաքսատան կամ մաքսային կետի կողմից պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները
Մաքսատան կամ մաքսային կետի պահպանման համար պարտադիր հանձնման ենթակա են`
1) այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս բաց չեն թողնվել Հայաստանի Հանրապետություն ներմուծման վրա դրված արգելքների ու սահմանափակումների, կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վրա դրված արգելքների հետևանքով և Հայաստանի Հանրապետությունից դուրս չեն բերվել դրանց ներմուծման օրը.
2) այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս ենթակա են մաքսատուրքի և մաքսավճարների այդպիսի վճարումները չմուծելու դեպքում, եթե չի տրվել այդ վճարումները հետաձգելու կամ մաս-մաս վճարելու իրավունք.
3) սույն օրենսգրքի 26 հոդվածի 4-րդ մասում նշված ապրանքներն ու այլ առարկաները:
Մաքսատան կամ մաքսային կետի պահպանմանը հանձնված արժույթը և արժեքները սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում պահվում են Հայաստանի Հանրապետության բանկերում`ավանդով:
Մաքսային պահպանության տակ գտվող ապրանքներն ու այլ առարկաները այլ պետական մարմինների կողմից կարող են ստուգման, հետազոտման կամ այլ գործողությունների ենթարկվել միայն մաքսային մարմինների թույլտվությամբ կամ մասնակցությամբ: