Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 78. Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների և պատվիրակությունների անդամների մաքսային արտոնությունները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 78. Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների և պատվիրակությունների անդամների մաքսային արտոնությունները

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամներին, ինչպես նաև փոխադարձության հիման վրա միջպետական բանակցություններին, միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին մասնակցելու համար կամ պաշտոնական այլ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետություն եկող օտարերկրյա պետությունների պատվիրակություների աշխատողներին տրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ: Նույնպիսի արտունություններ են տրվում նաև այդ անձանց ուղեկցող ընտանիքների անդամներին:

Օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և հյուպատոսական պաշտոնատար անձանց, այդպիսի անձանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց, որոնք նույն նպատակներով տարանցիկ ուղևորություն են կատարում Հայաստանի Հանրապետության տարածքով, տրամադրվում են ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։