Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 89. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին ապրանքները, այլ առարկաները և փաստաթղթերը չհասցնելը
Հոդված 89. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին ապրանքները, այլ առարկաները և փաստաթղթերը չհասցնելը
Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին այն ապրանքները, այլ առարկաները չհասցնելը, որոնք գտնվում են մաքսային հսկողության ներքո և Հայաստանի Հանրապետության մի մաքսային մարմնից տեղափոխվում են մեկ ուրիշը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին հանձնելու համար ընդունված այդ ապրանքներին, այլ առարկաներին վերաբերող մաքսային կամ այլ փաստաթղթեր չհասցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(89-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)