Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 87. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին և այլ առարկաներին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը
Հոդված 87. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին և այլ առարկաներին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին և այլ առարկաներին մաքսային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(87-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)