Գլուխ 12 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 80. Այլ կազմակերպությունների ու անձանց մաքսային արտոնությունները
Հոդված 80. Այլ կազմակերպությունների ու անձանց մաքսային արտոնությունները
Հայրենական և օտարերկրյա իրավաբանական անձանց ու քաղաքացիների մասնակցությամբ համատեղ ձեռնարկություններին, օտարերկրյա ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այդ ձեռնարկոթյունների, հիմնարկների, կազմակերպությունների և ներկայացուցչությունների օտարերկրյա աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին մաքսային արտոնություններ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: