Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ժառանգական գույքի տեղափոխման կարգը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ժառանգական գույքի տեղափոխման կարգը

Հայաստանի Հանրապետությունում կամ արտասահմանում բացված ժառանգության կազմի մեջ մտնող գույքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող է տեղափոխվել սույն օրենսգրքի 20 և 21 հոդվածներով սահմանված կարգով:

Արտասահմանում բացված ժառանգական գույքի կազմի մեջ մտնող ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար հիմք են հանդիսանում ժառանգման իրավունքի և ժառանգական գույքի կազմին այդ ապրանքների և այլ առարկաների պատկանելու մասին սահմանված կարգով օրինականացված փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետությունում բացված ժառանգական գույքի կազմի մեջ մտնող ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետությունից արտահանելու համար հիմք են հանդիսանում ժառանգական իրավունքի և այդ ապրանքների ու այլ առարկաների ժառանգական գույքի կազմին պատկանելու մասին փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։