Գլուխ 10 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՄԻ ՄԱՔՍԱՏՆԻՑ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻՑ ՄՅՈՒՍԸ
Հոդված 61. Ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը
Հոդված 61. Ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը
Այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնց մաքսային ձևակերպումը ավարտված չէ, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքներինը, կարող են մաքսային ապահովության միջոցների կիրառմամբ փոխադրվել մի մաքսատնից կամ մաքսային կետից մյուսը` այդպիսի ապրանքները և այլ առարկաները փոխադրման ընդունած ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ քաղաքացու պատասխանատվության ներքո: