Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 88. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին չներկայացնելը
Հոդված 88. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին չներկայացնելը
Մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների, այլ առարկաների, փոխադրամիջոցների, արժույթի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պահանջով չներկայացնելը, անկախ դրանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(88-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)