Գլուխ 8 · ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 54. Մաքսային ձևակերպման պահանջների պարզաբանումը մաքսատան կամ մաքսային կետի կողմից
Հոդված 54. Մաքսային ձևակերպման պահանջների պարզաբանումը մաքսատան կամ մաքսային կետի կողմից
Մաքսատունը կամ մաքսային կետը պարտավոր է ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին տեղեկացնել մաքսային ձևակերպման կարգի մասին:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ու այլ առարկաների բացթողումը մերժելու դեպքում մաքսատունը կամ մաքսային կետը պարտավոր է պարզաբանել մաքսային ձևակերպման այն պահանջները, որոնց կատարումը բացթողման հնարավորություն կտա: