Գլուխ 7 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔ ԵՎ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐ
Հոդված 42. Մաքսային գործի բնագավառում ծառայություններ մատուցելու համար գանձվող մաքսավճարները
Հոդված 42. Մաքսային գործի բնագավառում ծառայություններ մատուցելու համար գանձվող մաքսավճարները
Մաքսային ձևակերպման վայրերից դուրս կամ մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման համար, մաքսատան կամ մաքսային կետի պատասխանատվությամբ ապրանքները և այլ առարկաները պահպանման հանձնելու համար, եթե դա պարտադիր չէ սույն օրենսգրքին համապատասխան, գանձվում են մաքսավճարներ: