Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 59. Հայտարարագրման համար լիազորված անձը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 59. Հայտարարագրման համար լիազորված անձը

Փոխադրամիջոցների, ապարնքների ու այլ առարկաների, այդ թվում միջազգային, օտարերկրյա կազմակերպություններին ու ներկայացուցչություններին պատկանող ապրանքների ու այլ առարկաների հայտարարագրման գործողություններն իրականացվում են հայտարարատուի լիազոր ներկայացուցիչ հանդիսացող անձի կողմից:

Մաքսատունը կամ մաքսային կետը իրավունք ունի նշված անձից պահանջել ներկայացնելու նրա լիազորությունը հաստատող փաստաթղթեր, իսկ հայտարարագրման գործողություններում այդ անձի կողմից թույլ տրված անբարեխղճության հիմնավոր կասկածների առկայության դեպքում` հայտարարատուին առաջարկել չեղյալ համարել լիազորությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։