Անցնել բովանդակությանը
Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 96. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների և այլ առարկաների պահումը, փոխադրումը կամ ձեռքբերումը` մաքսային հսկողությունից թաքցնելով

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 96. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների և այլ առարկաների պահումը, փոխադրումը կամ ձեռքբերումը` մաքսային հսկողությունից թաքցնելով

Մաքսային հսկողությունը շրջանցելով կամ այդպիսի հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների և այլ առարկաների պահումը, փոխադրումը կամ ձեռքբերումը, ինչպես նաև այն ապրանքների և այլ առարկաների պահումը, փոխադրումը կամ ձեռքբերումը, որոնց նկատմամբ մաքսատուրքի հարկման մասում մաքսային արտոնություններ են սահմանված և որոնք առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների թույլտվության օգտագործվել են այն նպատակներով, քան նրանք, որոնց կապակցությամբ տրամադրվել են այդպիսի արտոնություններ, մաքսանենգության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով:

(96-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։