Գլուխ 11 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Հոդված 66. Մաքսային հսկողության ներքո պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները
Հոդված 66. Մաքսային հսկողության ներքո պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքներն ու այլ առարկաները մինչև մաքսային ձևակերպումը կարող են պահպանվել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ մաքսատան կամ մաքսային կետի կողմից: Ձեռնարկությունը, հիմնարկը և կազմակերպությունն այդպիսի ապրանքներն ու այլ առարկաները պահպանում են մաքսատան կամ մաքսային կետի թույլտվությամբ և նրա հսկողության ներքո: