Հոդված 71. Ապրանքների և այլ առարկաների հանձնումը
Հոդված 71. Ապրանքների և այլ առարկաների հանձնումը
Մաքսային հսկողության ներքո ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության կողմից պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները կարող են հանձնվել միայն մաքսատան կամ մաքսային կետի թույլտվությամբ:
Առանց մաքսատան կամ մաքսային կետի թույլտվության ապրանքներն ու այլ առարկաները հանձնելու դեպքում ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պետք է վճարեն այն մաքսատուրքն ու մաքսավճարները, որոնք պետք է վճարվեին սահմանված կարգի պահպանմամբ ապրանքներն ու այլ առարկաները տեղափոխելիս:
Ինչպես ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության, այնպես էլ մաքսատան կամ մաքսային կետի կողմից պահպանվող ապրանքներն ու այլ առարկաները կարող են հանձնվել նաև այն անձին, որին պահպանման ժամանակաընթացքում անցել է այդ ապրանքների և այլ առարկաների սեփականության կամ դրանց տիրապետման և օգտագործման իրավունքը: