Հոդված 76. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով
Հոդված 76. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով
Հայաստանի Հանրապետության պետական սահմանով փոխադրվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը ենթակա չեն ոչ բացման, ոչ պահման: Եթե հիմքեր կան ենթադրելու, որ հյուպատոսական ճամպրուկում կան սույն հոդվածի երրորդ մասում չնշված առարկաներ, մաքսատունն կամ մաքսային կետն իրավունք ունի պահանջելու, որ ճամպրուկը բացվի նրանց ներկայությամբ: Հյուպատոսական ճամպրուկը բացելուց հրաժարվելու դեպքում այն վերադարձվում է առաքման վայրը:
Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը կազմող բոլոր առարկաները պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող նկատելի արտաքին նշաններ:
Դիվանագիտական փոստը կարող է պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր ու պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ, իսկ հյուպատոսական ճամպրուկը` միայն պաշտոնական թղթակցություններ և փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ: