Գլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 38. Մաքսային հսկողությունից ազատելը
Հոդված 38. Մաքսային հսկողությունից ազատելը
Մաքսատունը կամ մաքսային կետը մաքսային հսկողության բոլոր միջոցները կամ առանձին միջոցներ չի կիրառում սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված դեպքերում միայն:
Մաքսային հսկողություն չկիրառելը չի նշանակում, որ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք և քաղաքացիները ազատվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման կարգը պահպանելու պարտավորությունից: