Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ

Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) «Ներմուծում Հայաստանի Հանրապետություն և արտահանում Հայաստանի Հանրապետությունից» - Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և այլ առարկաների փաստացի տեղափոխումը.

2) «Տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության տարածքով» - Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության ներքո ապրանքների և այլ առարկաների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկու կետերի միջև` առանց բեռնագիրը փոխելու.

3) «Տեղափոխում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով» - ապրանքների և այլ առարկաների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, արտահանումը այդ տարածքից կամ տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով ցանկացած տեսակի փոխադրամիջոցով, ներառյալ խողովակաշար փոխադրամիջոցները և էլեկտրահաղորդման գծերը.

4) «Բացթողում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով» - մաքսատան կամ մաքսային կետի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ այդ տարածքի սահմաններից դուրս ապրանքների և այլ առարկաների բացթողումը.

5) «Ազատ շրջանառություն» - Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կամ այդ տարածքի սահմաններից դուրս առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների և այլ առարկաների տնօրինումը.

6) «Ժամանակավոր ներմուծում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և ժամանակավոր արտահանում այդ տարածքից» - ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` այդ տարածքից հետադարձ արտահանման պայմանով, և արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից` այդ տարածք հետադարձ ներմուծման պայմանով.

7) «Մաքսային հսկողության գոտի» - Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերի տարածք կամ մաքսային հսկողության ենթակա ապրանքների և այլ առարկաների մաքսային պահպանման տարածք.

8) «Հայտարարատու» - ապրանքների կամ այլ առարկաների հայտարարագրումն իրականացնող քաղաքացի, ձեռնարկություն, հիմնարկ կամ կազմակերպություն.

9) «Ապրանքներ» - քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը պատկանող գույքը, որը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.

10) «Առարկա» - ոչ իրացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող յուրաքանչյուր առարկա.

11) «Իրեր» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման առարկաներ, այդ թվում անհատական օգտագործման փոխադրամիջոցներ.

12) «Փոխադրամիջոցներ» - Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտք գործող կամ այդ տարածքից դուրս եկող այն փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջազգային փոխադրումների կամ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս այլ տնտեսական գործունեության համար, եթե սույն օրենսգրքում այլ բան չի նախատեսված.

13) «Արժույթ և արժեքներ» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող հայրենական արժույթ, արտարժույթ և այլ արժութային արժեքներ, որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

14) «Ժառանգական գույք» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող առարկաներ, որոնք մտնում են արտասահմանում կամ Հայաստանի Հանրապետությունում բացված ժառանգական գույքի կազմի մեջ.

15) «Միջազգային, օտարերկրյա կազմակերպություններին ու ներկայացուցչություներին պատկանող առարկաներ» - Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող առարկաներ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների, դրանց առընթեր գործող այլ ներկայացուցչությունների պաշտոնեական կամ ծառայողական օգտագործման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։