Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 83. Մաքսային կանոնների խախտում կատարած անձանց պատասխանատվությունը
Հոդված 83. Մաքսային կանոնների խախտում կատարած անձանց պատասխանատվությունը
Սույն գլխում «անձինք» ասելով հասկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, պաշտոնատար անձինք:
Մաքսային կանոնների խախտում կատարած անձինք ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքին համապատասխան:
Պաշտոնատար անձինք մաքսային կանոնները խախտելու համար ենթակա են պատասխանատվության, եթե սույն օրենսգրքով սահմանված պահանջների կատարման ապահովումը մտել է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները մաքսային կանոնները խախտելու համար ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: