Անցնել բովանդակությանը
Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 84. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական կարգադրությանը կամ օրինական պահանջին չենթարկվելը, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորելը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 84. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական կարգադրությանը կամ օրինական պահանջին չենթարկվելը, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորելը

Պաշտոնեական պարտականությունները կատարելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական կարգադրությանը կամ օրինական պահանջին չենթարկվելը, բացի սույն օրենսգրքի 85-89 հոդվածներով նախատեսվող դեպքերի`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Պաշտոնական պարտականությունները կատարելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորելը, եթե այն չի առաջացնում քրեական պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(84-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։