Հոդված 75. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունների և նրանց անձնակազմի անդամների մաքսային արտոնությունները
Հոդված 75. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունների և նրանց անձնակազմի անդամների մաքսային արտոնությունները
Օտարերկրյա պետությունների հյուպատոսական ներկայացուցչությունները, հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը և հյուպատոսական ներկայացուցչության ծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները օգտվում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան անձնակազմի համար սույն օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններից:
Յուրաքանչյուր առանձին պետության հետ հատուկ համաձայնագրի հիման վրա, փոխադարձության սկզբունքից ելնելով, հյուպատոսական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող նրանց ընտանիքների անդամների վրա կարող են տարածվել սույն օրենսգրքով օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան անձնակազմի անդամների համար նախատեսված մաքսային արտոնությունները: