Գլուխ 12 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 79. Միջազգային կազմակերպությունների, նրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև նրանց անձնակազմի մաքսային արտոնությունները
Հոդված 79. Միջազգային կազմակերպությունների, նրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև նրանց անձնակազմի մաքսային արտոնությունները
Միջազգային միջկառավարական կազմակերպությունների, նրանց առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմի և անձնակազմի ընտանիքների անդամների համար մաքսային արտոնությունները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:
Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակություններին և նրանց անձնակազմին մաքսային արտոնություններ կարող են տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով: