Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 52. Փորձանմուշներ և նմուշներ վերցնելը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 52. Փորձանմուշներ և նմուշներ վերցնելը

Ապրանքների և այլ առարկաների վրա մաքսատուրք դնելու, մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության, ինչպես նաև հայրենական սպառողների շահերի պաշտպանության ապահովման նպատակով մաքսատունը կամ մաքսային կետը իրավունք ունի վերցնելու ապրանքների և այլ առարկաների փորձանմուշներ, իսկ մաքսատան լաբորատորիաները` կատարելու դրանց մասնագիտական հետազոտում:

Փորձանմուշներն ու նմուշները վերցվում են հետազոտումը ապահովող նվազագույն քանակությամբ: Փորձանմուշներ և նմուշներ վերցնելը, դրանց հետազոտումը, ինչպես նաև տնօրինումը չպետք է անհիմն ձգձգեն ապրանքների և այլ առարկաների բացթողումը:

Ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պետք է տեղեկացվեն կատարված հետազոտման արդյունքների և դրանցից վերցված փորձանմուշների հետագա տիրապետման մասին:

Այն ապրանքների և առարկաների փորձանմուշներն ու նմուշները, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չի եղել, սույն օրենսգրքի 51 հոդվածում նշված պետական մարմինների կողմից իրականացվող հսկողության նպատակով կարող են վերցվել միայն մաքսատան կամ մաքսային կետի համաձայնությամբ:

Մաքսատան կամ մաքսային կետի կողմից փորձանմուշներ ու նմուշներ վերցնելու կարգը, ժամկետները և դրանց հետազոտման, ինչպես նաև տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։