Գլուխ 7 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔ ԵՎ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐ
Հոդված 44. Մաքսատուրքերի և մաքսավճարների մուծման հետաձգումը և մաս-մաս մուծումը
Հոդված 44. Մաքսատուրքերի և մաքսավճարների մուծման հետաձգումը և մաս-մաս մուծումը
Ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հայտարարության հիման վրա մաքսատան կամ մաքսային կետի պետը իրավունք ունի թույլատրել մաքսատուրքի և մաքսավճարի ամբողջ գումարի մուծումը հետաձգել մինչև մեկ ամսով կամ այն մուծել մաս-մաս` մեկ ամիսը չգերազանցող ժամկետում: Նման դեպքերում մաքսատունը կամ մաքսային կետը կարող է պահանջել մաքսատուրքերը և մաքսավճարները մուծելու պարտավորությունների կատարման երաշխիք: