Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 90. Մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը
Հոդված 90. Մաքսային ապահովության միջոցները վնասելը կամ կորցնելը
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության մյուս միջոցները վնասելը կամ կորցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(90-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)