Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 91. Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության բեռնային և այլ գործողություններ կատարելը
Հոդված 91. Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության բեռնային և այլ գործողություններ կատարելը
Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և այլ առարկաների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ առարկաների կամ դրանց փաթեթների վրա դրված նույնացման նշանների կամ պիտակների փոխումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի հիսուն տոկոսի չափով:
(91-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)