Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների բացթողման ընդհանուր դրույթները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և այլ առարկաների բացթողման ընդհանուր դրույթները

Ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց են թողնվում`

1) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կամ այդ տարածքի սահմաններից դուրս ազատ շրջանառության համար.

2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծելու կամ այդ տարածքի սահմաններից ժամանակավոր արտահանելու նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրելու նպատակով:

Ապրանքները և այլ առարկաները բաց են թողնվում մաքսային ձևակերպումն ավարտվելուց հետո այն ծավալով, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նրանց տեղափոխման նպատակին:

Այն ապրանքներն ու այլ առարկաները, որոնց նկատմամբ մաքսատուրք գանձելու առումով արտոնություններ են սահմանված, կարող են օգտագործվել միայն այն նպատակներով, որոնց կապակցությամբ տրվել են այդ արտոնությունները: Ապրանքների և այլ առարկաների օգտագործումն այլ նպատակներով թույլատրվում է համապատասխան մաքսային ձևակերպումը կատարելուց հետո:

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով չեն կարող բաց թողնվել այն ապրանքներն ու այլ առարկաները`

1) որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրումը նրա տարածքով արգելված է.

2) որոնց վերաբերյալ մաքսային ձևակերպում չի կատարվել.

3) որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվում են սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի դրույթների խախտումով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։