Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 73. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի մաքսային արտոնությունները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 73. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի մաքսային արտոնությունները

Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամները, ինչպես նաև նրանց հետ համատեղ ապրող նրանց ընտանիքների անդամները կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման համար նախատեսված առարկաները, ներառյալ առաջին անհրաժեշտության առարկաները, և Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանել, պահպանելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առարկաների տեղափոխման սահմանված կարգը և ազատվելով մաքսատուրքերից ու մաքսավճարներից, բացառությամբ մաքսատան կամ մաքսային կետի գտնվելու վայրից դուրս և մաքսատան կամ մաքսային կետի համար սահմանված աշխատաժամանակից դուրս առարկաների պահպանման, մաքսային ձևակերպման համար մուծվող մաքսավճարների:

Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների, նրանց հետ ապրող նրանց ընտանիքների անդամների անձնական ուղեբեռն ազատվում է զննությունից, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ նա պարունակում է անձնական օգտագործման համար չնախատեսված առարկաներ, կամ այնպիսի առարկաներ, որոնց ներմուծումը և արտահանումը արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կարգավորվում է կարանտինային և այլ հատուկ կանոններով: Այդպիսի զննությունը կարող է կատարվել միայն սույն հոդվածում նշված անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։