Գլուխ 1 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը
Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է միասնական մաքսային տարածք:
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի շրջանակները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն են: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հետ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծվել ազատ մաքսային գոտիներ: Ազատ մաքսային գոտիների իրավական կարգավիճակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: