Գլուխ 14 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 93. Հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորությունների խախտումը
Հոդված 93. Հետադարձ արտահանման կամ հետադարձ ներմուծման պարտավորությունների խախտումը
Հետադարձ արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և այլ առարկաները արտասահման չարտահանելը կամ հետադարձ ներմուծման պարտավորությամբ արտասահման արտահանված ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով:
(93-րդ հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-92)