Հոդված 11. Պահպանության օբյեկտը
Հոդված 11. Պահպանության օբյեկտը
1. Որպես արդյունաբերական դիզայն՝ օրենքով սահմանված կարգով պահպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող այն լուծումը, որը նոր է և ինքնատիպ (արդյունաբերական դիզայնի պահպանունակության պայմանները):
2. Սույն օրենքի իմաստով՝ «արդյունաբերական դիզայնը» իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքն է, որը դրա բնորոշ հատկանիշների, մասնավորապես ուրվագծերի, գույների, ձևերի, կազմվածքի, ինչպես նաև նյութերի և (կամ) դրա զարդանախշի արդյունքն է։
3. Սույն օրենքի իմաստով՝ «իրը» արդյունաբերական կամ տնայնագործական ցանկացած արտադրանք է, ներառյալ՝ համալիր (բարդ) արտադրանքում միավորելու համար նախատեսված փաթեթվածքները, ձևավորումները, գրաֆիկական խորհրդանիշները և տպագրական տառաշարերը, բացառությամբ համակարգչային ծրագրերի։ Սույն օրենքի իմաստով՝ «համալիր (բարդ) իրը» այն արտադրանքն է, որը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, որոնք կարող են փոխարինվել «իրի» թույլատրելի ապամոնտաժման և մոնտաժման դեպքում։
4. Պահպանության օբյեկտը կարող է լինել երկչափ կամ եռաչափ, ինչպես նաև դրանց համադրությունը:
5. Համալիր (բարդ) իրի մասը կարող է լինել պահպանունակ արդյունաբերական դիզայն, եթե այն՝
1) մնում է տեսանելի արտադրանքի բնականոն օգտագործման ընթացքում.
2) համապատասխանում է արդյունաբերական դիզայնի պահպանունակության պայմաններին՝ նորությանը և ինքնատիպությանը։
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ «բնականոն օգտագործումը» վերջին սպառողի կողմից օգտագործումն է, բացառությամբ շահագործման, սպասարկման և նորոգման աշխատանքների։