Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 42. Հայտի ձևական փորձաքննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42. Հայտի ձևական փորձաքննությունը

1. Հայտի ձևական փորձաքննության անցկացման ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է դրա համապատասխանությունը սույն օրենքի 38-րդ հոդվածի համաձայն հայտի ներկայացման թվականը սահմանելու պահանջներին:

2. Եթե ստուգմամբ պարզվում է, որ ստացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը դրանք ստանալու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` այն ուղարկելու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ։ Սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է հայտատուն։

3. Եթե ստուգմամբ պարզվում է, որ ստացված փաստաթղթերը համապատասխանում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանց ստացման թվականով: Եթե, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, հայտի փաստաթղթերը համապատասխանեցվել են սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով, եթե պահանջված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները պետական լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ: Հայտի ներկայացման թվականը սահմանելու դեպքում պետական լիազոր մարմինը հայտը գրանցում է արդյունաբերական դիզայնների հայտերի հիմնապաշարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։