Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 12. Արդյունաբերական դիզայնի նորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Արդյունաբերական դիզայնի նորությունը

1. Արդյունաբերական դիզայնը նոր է, եթե, սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, որևէ նույնական արդյունաբերական դիզայն հանրամատչելի չի դարձել`

1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ մինչև առաջնության թվականը.

2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչև դրա առաջին բացահայտման թվականը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի նպատակներով արդյունաբերական դիզայնը համարվում է նույնական, եթե դրանց բոլոր հատկանիշները համընկնում են կամ տարբերվում են ոչ էական մանրամասներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։