Գլուխ 6 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումը
Հոդված 31. Խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումը
1. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն՝ այդ փոփոխված առաջնության թվականից ինն ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից երեք ամսվա ընթացքում։
2. Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։
3. Եթե խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն, ապա սահմանված ժամկետները հաշվարկվում են փոփոխված առաջնության թվականից։