Հոդված 50. Արտոնագիր տալը և դրա մասին տեղեկություններ հրապարակելը
Հոդված 50. Արտոնագիր տալը և դրա մասին տեղեկություններ հրապարակելը
1. Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա որոշումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, կամ օրենքով նախատեսված ավելի ուշ ժամկետում արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում պետական լիազոր մարմինն արդյունաբերական դիզայնը գրանցում է արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր:
2. Օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը նշված ժամկետում կամ օրենքով նախատեսված ավելի ուշ ժամկետում չստանալու դեպքում պետական լիազոր մարմինը հայտը համարում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն։
3. Եթե արտոնագիրը խնդրարկվում է մի քանի անձանց անունով, ապա նրանց բոլորին միասին տրվում է մեկ արտոնագիր: Ընդ որում, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում արտոնագրատերերից յուրաքանչյուրին կարող է տրվել արտոնագրի պատճենը:
4. Արտոնագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:
5. Արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, որոնք ներառում են հեղինակի անունը, ազգանունը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին), արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, արդյունաբերական դիզայնի անվանումը և այլ տեղեկություններ:
Հրապարակվող տեղեկությունների լրիվ ցանկը սահմանում է Կառավարությունը:
6. Արտոնագիր տալու թվական համարվում է պետական լիազոր մարմնի՝ պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը: