Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՀԵՂԻՆԱԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ

Հոդված 23. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքը

1. Գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում դրա արտոնագրատիրոջն ընձեռվում է այն օգտագործելու և առանց իր թույլտվության երրորդ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։ Սույն օրենքի իմաստով՝ օգտագործումը կարող է վերաբերել մասնավորապես դրա պատրաստմանը, վաճառքի առաջարկությանը, վաճառքին, ներմուծմանն ու արտահանմանը կամ դիզայնը ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի օգտագործմանը, ինչպես նաև նշված նպատակներով դրա պահեստավորմանը։

2. Արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակման թվականից մինչև արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական դիզայնին տրվում է ժամանակավոր իրավական պահպանություն, որի ծավալը որոշվում է արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությամբ, որն արտացոլված է արդյունաբերական դիզայնի գրաֆիկական պատկերներում, որոնք տրված են արտոնագիր տալու մասին պետական լիազոր մարմնի որոշման մեջ:

3. Չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում դրա իրավատերը կարող է արգելել սույն հոդվածի 1-ին մասում նշված գործողությունները միայն այն դեպքում, երբ վիճարկվող օգտագործումը պահպանվող արդյունաբերական դիզայնի պատճենման արդյունք է: Վիճարկվող օգտագործումը չի համարվում պահպանվող արդյունաբերական դիզայնի պատճենման արդյունք, եթե այն հեղինակի անկախ ստեղծագործության արդյունքն է, որի մասին կարելի է վստահորեն հաստատել, եթե նա ծանոթ չի եղել իրավատիրոջ բացահայտած արդյունաբերական դիզայնին:

4. Արտոնագրատերն իրավունք ունի արտոնագիրն ստանալուց հետո՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածում, արդյունաբերական դիզայնն օգտագործող երրորդ անձից պահանջելու համապատասխան հատուցում այդպիսի օգտագործման համար։ Հատուցման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակավոր իրավական պահպանության գործողությունը համարվում է առ ոչինչ, եթե, սույն օրենքի համաձայն, արդյունաբերական դիզայնի հայտը հետ է կանչվել կամ հետկանչված է ճանաչվել, կամ հայտը մերժվել է, և սույն օրենքով նախատեսված դրա բողոքարկման հնարավորություններն սպառված են:

6. Մի քանի արտոնագրատերերի դեպքում (երբ արտոնագիրը տրված է մեկից ավելի անձանց անունով) պահպանվող արդյունաբերական դիզայնի նկատմամբ հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով։ Այդպիսի պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի օգտագործելու արդյունաբերական դիզայնը ողջ ծավալով՝ իր հայեցողությամբ, իր բացառիկ իրավունքները խախտելու դեպքում հայցով դիմելու դատարան ցանկացած անձի դեմ, որն առանց մյուս արտոնագրատերերի թույլտվության օգտագործում է պահպանվող արդյունաբերական դիզայնը, սակայն իրավունք չունի առանց վերջիններիս համաձայնության կնքելու լիցենզային պայմանագրեր և իրականացնելու իրավունքի փոխանցման ցանկացած գործողություն՝ առանց մյուս արտոնագրատերերին արդյունաբերական դիզայնի արտոնագրից հրաժարվելու մասին ծանուցելու։

7. Արտոնագրատերն արտադրանքի վրա կարող է կիրառել շրջանագծի մեջ ներառված D տառի տեսքով նախազգուշական մակնշում՝ նշելով իր անունը (անվանումը) կամ արտոնագրի համարը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։