Գլուխ 11 · ԱՐՏՈՆԱԳԻՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 54. Անվավեր ճանաչելու հետևանքները
Հոդված 54. Անվավեր ճանաչելու հետևանքները
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու դեպքում համարվում է, որ սույն օրենքով նախատեսված իրավունքները չեն գործել ի սկզբանե:
2. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչումը չի ազդում՝
1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վրա, որոնք կատարվել են մինչև արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը.
2) մինչև արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը կնքված պայմանագրերի վրա այն չափով, որով դրանք կատարվել են մինչև նշված որոշման ընդունումը: Միաժամանակ, արդարացի հանգամանքներից ելնելով, կարող է հատուցում պահանջվել պայմանագրի համաձայն կատարված ծախսերի ողջամիտ ծավալի համար։