Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. Հայտերի գործավարության գաղտնիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հայտերի գործավարության գաղտնիությունը

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող արդյունաբերական դիզայնների գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը և դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:

2. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ գաղտնի համարվող օբյեկտի մասին տեղեկություններ ներառող հայտի (գաղտնի օբյեկտի հայտի) բոլոր փաստաթղթերը կազմվում և հաշվառվում են նշված օրենքի պահանջներին համապատասխան:

3. Մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնների հայտերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, ինչպես նաև քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների ծանոթացման համար գաղտնի համարվող նյութերը մատչելի են դառնում միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ, իսկ դատարանի համար՝ օրենքով սահմանված կարգով։ Ընդ որում, նշված նյութերը ծանոթացման համար համարվում են մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ օրենքով չարգելված միջոցով։

5. Ցանկացած անձ, որն ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գաղտնի համարվող նյութերին կարող է ծանոթանալ առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության։

6. Մինչև պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնի հայտի մասին տեղեկությունների հրապարակումը պետական լիազոր մարմինը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները․

1) հայտի համարը.

2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.

3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ անհատ ձեռնարկատեր նշմամբ, հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։