Գլուխ 15 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 69. Եվրասիական հայտերը, որոնք ունեն սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտի ուժ
Հոդված 69. Եվրասիական հայտերը, որոնք ունեն սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտի ուժ
1. Մերժված եվրասիական հայտի հիման վրա, Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության 17-րդ հոդվածի համաձայն, սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր տալու հայտը պետական լիազոր մարմինը քննարկում է Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից տվյալ հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից։ Նշված օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը։