Հոդված 63. Պետական լիազոր մարմնի առջև ներկայացուցչությունը
Հոդված 63. Պետական լիազոր մարմնի առջև ներկայացուցչությունը
1. Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը պետական լիազոր մարմնի հետ գործերը կարող են վարել ներկայացուցչի միջոցով, նրանց տված լիազորագրի հիման վրա։
2. Ներկայացուցիչ նշանակող կողմը կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են պետական լիազոր մարմնի ընթացակարգով: Եթե նշանակված է մի քանի ներկայացուցիչ և նշանակող կողմը ընդհանուր ներկայացուցչին չի նշանակում, որի հետ պետական լիազոր մարմինը պետք է վարի գործավարությունը, ապա պետական լիազոր մարմինը ծանուցումները և որոշումներն ուղարկում է հայտը ներկայացրած ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված ներկայացուցիչներից որևէ մեկին:
3. Ներկայացուցիչ նշանակող կողմը մեկ լիազորագրով կարող է լիազորել ներկայացուցչին կատարել միևնույն հայտատուի՝ պետական լիազոր մարմին ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հայտերին վերաբերող գործողությունները:
4. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրքի վճարելու: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացնելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջները: