Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 33. Սահմանված ժամկետների երկարաձգումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Սահմանված ժամկետների երկարաձգումը

1. Մինչև որոշակի գործողություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը հայտատուն կամ արտոնագրատերը կարող է դրանց երկարաձգման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Պետական լիազոր մարմինը կարող է սահմանված ժամկետները երկարաձգել առավելագույնը վեց ամսով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 29-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասով, 31-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 47-րդ հոդվածի 1-ին մասով, 49-րդ հոդվածի 1-ին մասով, 51-րդ հոդվածով, 52-րդ հոդվածի 1-ին մասով, 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված ժամկետները, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չեն երկարաձգվում։

3. Սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը չի կարող մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումի հնարավոր մերժման մասին ծանուցագրի ուղարկման օրվանից՝ երկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։