Անցնել բովանդակությանը
Գլուխ 16 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 71. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 71. Անցումային դրույթներ

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված արդյունաբերական նմուշի վկայագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցված չեն, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված արդյունաբերական դիզայնի արտոնագիր:

2. Արդյունաբերական նմուշի վկայագրի գործողությունը, որը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դադարեցված է համապատասխան պետական տուրքի չվճարման պատճառով, վերականգնվում է արտոնագրերի գործողությունը վերականգնելու համար սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան։

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող արդյունաբերական նմուշի հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված՝ արդյունաբերական դիզայնի հայտերի փորձաքննության անցկացման դրույթներին համապատասխան:

4. Արդյունաբերական նմուշների այն հայտերով, որոնց փորձաքննության արդյունքով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված է որևէ որոշում, հետագա գործավարությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան։

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված արդյունաբերական նմուշների գրանցմանը վերաբերող ծագած վեճերը լուծվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքի դրույթներին համապատասխան։

6. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» 2008 թվականի հունիսի 28-ի ՀՕ-111-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել։

7. Սույն օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ հոդվածի 1-ին, 37-րդ հոդվածի 6-րդ, 47-րդ հոդվածի 1-ին, 50-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 56-րդ հոդվածի 4-րդ, 57-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ, 59-րդ հոդվածի 3-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ և 67-րդ հոդվածի 5-րդ մասերով նախատեսված կարգերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։