Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Հոդված 27. Արդյունաբերական դիզայնի հայտի մերժումը և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Արդյունաբերական դիզայնի հայտի մերժումը և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչումը

1. Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է մերժվել պետական լիազոր մարմնի որոշմամբ՝ համաձայն սույն օրենքի 48-րդ հոդվածի, կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ պետական լիազոր մարմնի որոշման վիճարկման հետևանքով։

2. Գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր է ճանաչվում դատարան ներկայացված՝ արդյունաբերական դիզայնի արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով համապատասխան հակընդդեմ հայցի հիման վրա:

3. Չգրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր է ճանաչվում դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։