Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 49. Պետական լիազոր մարմնի որոշումների բողոքարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49. Պետական լիազոր մարմնի որոշումների բողոքարկումը

1. Հայտի քննարկման և արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի կայացրած ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտատուն կարող է բողոք ներկայացնել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ:

2. Պետական լիազոր մարմնի որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու դեպքում տվյալ որոշման գործողությունը կասեցվում է:

3. Բողոքը համարվում է ներկայացված` սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

4. Բողոքը պետք է պարունակի որոշման ոչ իրավաչափությունը հաստատող հիմնավոր փաստարկներ:

5. Բողոքը քննարկվում է ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում:

6. Բողոքի քննարկման արդյունքներով բողոքարկման խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և հայտով գործավարությունը շարունակելու մասին.

2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին.

3) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին։

7. Հայտատուն կարող է բողոքարկման խորհրդի որոշումը բողոքարկել դատական կարգով դրա ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։