Գլուխ 13 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ
Հոդված 59. Պետական գրանցամատյանը և դրա վարումը
Հոդված 59. Պետական գրանցամատյանը և դրա վարումը
1. Պետական լիազոր մարմինը վարում է արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանը։ Պետական գրանցամատյանը բաց է հանրության համար, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Ցանկացած անձի դիմումի հիման վրա և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դիմաց պետական լիազոր մարմինը քաղվածք է տրամադրում պետական գրանցամատյանից։
3. Պետական գրանցամատյանի բովանդակությունը, դրանցում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձևը, փոփոխություններ կատարելու ընթացակարգը, քաղվածքի ձևը և դրա տրամադրման, ինչպես նաև պետական գրանցամատյանի վարման հետ կապված գործողությունների կատարման կարգը սահմանում է Կառավարությունը։