Հոդված 68. Արդյունաբերական դիզայնի արտոնագրումն օտարերկրյա պետություններում
Հոդված 68. Արդյունաբերական դիզայնի արտոնագրումն օտարերկրյա պետություններում
1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական դիզայնը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում՝ հայտ ներկայացնելով անմիջականորեն այն երկրի գերատեսչություն, որտեղ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Հաագայի համաձայնագրի համաձայն՝ միջազգային հայտերը Միջազգային բյուրո, իսկ Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության համաձայն՝ եվրասիական հայտերը Եվրասիական արտոնագրային կազմակերպություն ներկայացվում են անմիջականորեն կամ պետական լիազոր մարմնի միջոցով: Միջազգային հայտը պետք է ներկայացվի անգլերեն, իսկ եվրասիական հայտը` ռուսերեն։
3. Հաագայի համաձայնագրի ընթացակարգով Միջազգային բյուրո ներկայացվող միջազգային հայտերով, ինչպես նաև Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության ընթացակարգով Եվրասիական արտոնագրային կազմակերպություն ներկայացվող եվրասիական հայտերով պետական լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող պետական մարմին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձանց համար։
4. Պետական լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որոնց արդյունքներով սահմանում է միջազգային կամ եվրասիական հայտի ներկայացման թվականը, և այդ թվականից հետո` Հաագայի համաձայնագրի հրահանգով մեկամսյա ժամկետում, առաքում է դրանք Միջազգային բյուրո կամ Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արտոնագրային հրահանգով սահմանված ժամկետում առաքում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն։