Գլուխ 8 · ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 40. Վրիպակների ուղղումը
Հոդված 40. Վրիպակների ուղղումը
1. Պետական լիազոր մարմինը կարող է ցանկացած ժամանակ, իր նախաձեռնությամբ կամ հայտատուի կամ արտոնագրատիրոջ դիմումի համաձայն, անվանումների, թվականների, համարների և այլ վրիպակների վերաբերյալ ուղղումներ կատարել իր հրապարակումներում և գրանցամատյաններում։
2. Հայտատուի, արտոնագրատիրոջ թույլ տված վրիպակների ուղղման համար ներկայացվող դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։
3. Ուղղված վրիպակների մասին տեղեկությունները հրապարակվում են պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում, որի մասին տեղեկացվում է հայտատուն կամ արտոնագրատերը: