Հոդված 46. Առարկությունների քննարկումը
Հոդված 46. Առարկությունների քննարկումը
1. Առարկությունների քննարկման ընթացքում պետական լիազոր մարմինը գնահատում է դրանց հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով հայտատուի ներկայացրած նկատառումները (ստանալու դեպքում):
2. Առարկության քննարկումը կարող է կասեցվել այդ մասին հայտատուի ներկայացրած հիմնավորված դիմումի համաձայն` մինչև դիմումում նշված ժամկետի ավարտը:
3. Առարկության քննարկումը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով․
1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական դիզայնի հայտ մինչև դրա վերաբերյալ վերջնական մերժման որոշման կայացումը կամ համապատասխան դեպքում մինչև ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը.
2) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել մինչև դրանում նշված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս։
4. Առարկության քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո։
5. Առարկության քննարկման արդյունքներով պետական լիազոր մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․
1) առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, եթե հայտարկված բոլոր արդյունաբերական դիզայնները կամ դրանց մի մասը արտոնագիր տալու ենթակա չեն.
2) առարկությունը մերժելու մասին։