Հոդված 37. Հայտի ձևակերպումը և այն ներկայացնելու ձևերը
Հոդված 37. Հայտի ձևակերպումը և այն ներկայացնելու ձևերը
1. Հայտը պետական լիազոր մարմին ներկայացնում է սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն դրա իրավասությունն ունեցող անձը՝ անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով:
2. Արտոնագիր ստանալու մասին դիմումը և մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն։
3. Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև այլ լեզվով։ Այս դեպքում հայտատուն պարտավոր է պետական լիազոր մարմին ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում:
4. Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն։
5. Պետական լիազոր մարմինը հայտով գործավարությունն իրականացնում է հայերեն։
6. Արդյունաբերական դիզայնի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Կառավարությունը։