Հոդված 48. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումները
Հոդված 48. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումները
1. Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննության արդյունքով, հաշվի առնելով սույն օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդունված որոշումները, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում`
1) արտոնագիր տալու մասին, եթե պարզվել է, որ արդյունաբերական դիզայնը համապատասխանում է պահպանունակության պայմաններին, կամ
2) արտոնագիր տալը մերժելու մասին` սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված` արտոնագիր տալը մերժելու մասին հիմքերով:
2. Եթե մեկ հայտով ներկայացված արդյունաբերական դիզայններից միայն մի մասն է համապատասխանում պահպանունակության պայմաններին, ապա արտոնագիր տալու մասին որոշումը կայացվում է միայն տվյալ մասի նկատմամբ:
3. Պետական լիազոր մարմնի արտոնագիր տալը մերժելու մասին ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված և հիմնավորված։